Բայդենը Վարշավայում 40 րոպեանոց բանակցություններ է վարել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայի Marriott հյուրանոցում 40 րոպեանոց բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, որը նախագահի հետ ժամանել է Լեհաստան։
Նշվում է, որ Ամերիկայի առաջնորդը բանակցությունները սկսել է ժամը 11.40-ին, իսկ իր զրուցակիցներից հեռացել է 12.21-ին: Վաշինգտոնը դեռ չի հայտնել, թե հանդիպման ժամանակ ինչի մասին են խոսել Բայդենն ու նախարարները ։
Բայդենը Լեհաստան է մեկնել մարտի 25-ին։ Պոդկարպակի վոյեվոդություն ժամանելուն պես նրան դիմավորեց իր լեհ գործընկեր Անջեյ Դուդան։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը 800 միլիոն դոլարի նոր փաթեթից Ուկրաինային օգնության առաջին մասն է տրամադրել
- Լեզվի սայթաքում. Բայդենն ակնարկել է Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու մասին
- Ուկրաինայի հարավային շրջաններում նոր ռազմաքաղաքացիական վարչակազմեր են ձևավորում
- Մեծ Բրիտանիան Ուկրաինային 25 մլն ֆունտ ստերլինգ կտրամադրի ռազմական կարիքների համար
- ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն բացառում, որ Բելառուսը կարող է շուտով հարձակվել Ուկրաինայի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին