Լեզվի սայթաքում. Բայդենն ակնարկել է Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանի Ռժեսով քաղաքի ռազմաբազայում տեղակայված ամերիկացի զինվորների առջև ելույթի ժամանակ ասել է, որ զինվորականները կկարողանան անձամբ գնահատել Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Դուք ձեր աչքերով կտեսնեք ամեն ինչ, երբ այնտեղ հասնեք»,-ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը դեսանտայիններին՝ խոսելով «ուկրաինացիների գեղեցիկ հատկանիշների մասին»։ Միաժամանակ նա չի հստակեցրել, թե ինչու պետք է ամերիկացի զինվորները «հասնեն» Ուկրաինա։
Ոչ միանշանակ արտահայտությունը գրավել է ուկրաինական լրատվամիջոցների, ինչպես նաև Twitter-ի ամերիկացի օգտատերերի ուշադրությունը։ Սոցիալական ցանցերում քննարկում է ծավալվել՝ արդյոք Ամերիկայի առաջնորդի խոսքերը հերթական սայթաքումներն էին, թե՞ Սպիտակ տան վարչակազմի ակնարկը՝ այնտեղ զինվորականներ ուղարկելու որոշման վերաբերյալ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը Ուկրաինայի տարածքում չեն մասնակցում ռազմական գործողություններին և չեն ուղարկվի այս երկիր, սակայն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի « ՆԱՏՕ-ի տարածքի ամեն թիզը»:
Բայդենը բավականին հաճախ թույլ է տալիս վրիպումներ և անհարմար բաներ անում։ Օրինակ, նա մի քանի անգամ փոխնախագահ Կամելա Հարիսին անվանել է նախագահ, սխալ է արտասանել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի անունը, շփոթել է «պատվաստում» և «էսկալացիա» բառերը, ինչպես նաև՝ Սիրիան Լիբիայի հետ, իսկ Իրաքը՝ Իրանի։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը 800 միլիոն դոլարի նոր փաթեթից Ուկրաինային օգնության առաջին մասն է տրամադրել
- Մեծ Բրիտանիան Ուկրաինային 25 մլն ֆունտ ստերլինգ կտրամադրի ռազմական կարիքների համար
- ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն բացառում, որ Բելառուսը կարող է շուտով հարձակվել Ուկրաինայի վրա
- Բայդենը եվրոպացի առաջնորդների հետ քննարկում է Ուկրաինայում Ռուսաստանի «կոշտ մարտավարությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան