Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն են ժամանել 20 երկրների մոտ 50 լրագրող
«Օտարերկրյա լրագրողների 50 հոգուց բաղկացած խումբ է ժամանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն 20 երկրներից՝ սեփական աչքերով տեսնելու ուկրաինացի զինվորականների հանցագործությունները և զրուցելու ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի հետ»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:
Օտարերկրյա լրագրողների համար մամուլի այցը սկսվել է հանրապետության ղեկավարի հետ հանդիպմամբ հենց Դոնեցկում տեղի ունեցած ողբերգության վայրում՝ հանրապետական բանկի դռան մոտ, որտեղ ավելի քան 20 խաղաղ բնակիչ էր զոհվել ուկրաինական զինուժի կողմից «Տոչկա-ու» հրթիռի օգտագործման հետևանքով։
«Մենք ունեինք բոլոր ապացույցները, որ այն կողմը ցանկանում էր ուժով լուծել Դոնբասի հարցը, մեզ համար դա կրիտիկական էր, քանի որ մեր մոտ ապրում է ավելի քան 4 միլիոն մարդ»,-ասել է Պուշիլինը։
Նա հավելել է, որ այդ տեղեկությունը և Ուկրաինայի կողմից ութ տարվա ահաբեկչությունը պատճառ են դարձել, որ Դոնբասի հանրապետությունները դիմեն Ռուսաստանին՝ ռազմական պաշտպանության խնդրանքով։
ԴԺՀ-ի ղեկավարն արևմտյան մամուլի ներկայացուցիչներին նաև պատմել է, թե ինչպես սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում և ինչու ժողովրդական հանրապետությունները բռնեցին անկախության ուղին։
Մամուլի այցի շրջանակներում արևմտյան լրագրողներին ցույց կտան ուկրաինացի զինվորականների կողմից մարտերի և գնդակոծությունների արդյունքում ավերված խաղաղ բնակավայրերը։ Արևմտյան մամուլի անվտանգության համար պատասխանատու են ՌԴ և Դոնեցկի զինծառայողները։ Խմբում կան լրագրողներ Իրանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Չիլիից, Չեռնոգորիայից, Սերբիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Իսլանդիայից և Գերմանիայից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը 800 միլիոն դոլարի նոր փաթեթից Ուկրաինային օգնության առաջին մասն է տրամադրել
- ՌԴ-ում ժամանակավոր ապաստան են ստացել Դոնեցկի, Լուգանսկի և Ուկրաինայի ավելի քան 1,2 հազար բնակիչ
- Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան