ԵՄ-ն կմիավորի գազի գնումները
ԵՄ գագաթնաժողովում որոշվել է միավորել գազի գնումները՝ գազի շուկայում երկրների միջև մրցակցությունից խուսափելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
«Ես ողջունում եմ, մեր որոշումը որոշել ենք այսուհետ օգտագործել մեր բանակցելու կոլեկտիվ ուժը, միմյանց հետ գնի և գների բարձրացման հարցում մրցակցելու փոխարեն, մենք միավորելու ենք մեր գնումները»,-ասել նա։
Ավելի վաղ ԵՀ-ի խոսնակ Թիմ Մաքֆին հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը կուսումնասիրի Ռուսաստանի հետ երկարաժամկետ գազային պայմանագրերի հարցը, սակայն հեշտ չի լինի վերացնել ԵՄ-ի կախվածությունը Ռուսաստանի վառելիքից։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը կքննարկի իսրայելական գազ Թուրքիա մատակարարելու հարցը
- Գազի դիմաց ռուբլով Ռուսաստանին վճարելու հնարավորությունը քննարկվում է. Մհեր Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին