Զելենսկին հայտնել է, որ Էրդողանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է նախորդ օրը կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները և Ուկրաինայի շուրջ դիվանագիտական ջանքերը։
«Ես խոսել եմ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների մասին։ Մենք մտքեր ենք փոխանակել շարունակվող դիվանագիտական ջանքերի շուրջ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Twitter-ի իր էջում գրել է Զելենսկին։
«Մենք քննարկել ենք պարենային ճգնաժամի սպառնալիքը և այն կանխելու ուղիները»,-հավելել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիային աջակցության համար։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի գրասենյակը հայտնել էր, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ուրբաթ օրը Զելենսկու հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին տեղում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների փուլը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին Շվեդիային հրավիրել է մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը
- Թուրքիան արձագանքել է իր գնած ռուսական S-400-ները Ուկրաինային փոխանցելու մասին լուրերին
- Մեծ Բրիտանիան Ուկրաինային 25 մլն ֆունտ ստերլինգ կտրամադրի ռազմական կարիքների համար
- Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ձերբակալվածներին
- Զելենսկին նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ուկրաինան Ռուսաստանի հետ կքննարկի Ղրիմի և Դոնբասի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան