
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Բոսֆորում հայտնաբերված առարկան ջրային ական է
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Բոսֆորի նեղուցի ջրերում հայտնաբերված առարկան ական է: Լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մինչ այդ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Մարտի 26-ին Բոսֆորի ափամերձ գոտում քաղաքացիական առևտրային նավի կողմից ականանման օբյեկտի հայտնաբերումից հետո դեպքի վայր են ուղարկվել ստորջրյա պաշտպանության խմբեր։ Ականանման առարկան ստորջրյա պաշտպանության ջոկատների կողմից վերահսկվել է և միջամտություն է կատարվել այն չեզոքացնելու համար»։