ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Արցախում նոր մարտերի մասին հաղորդագրություններով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, և լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ հումանիտար բնույթի, գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է Դյուժարիկը։
Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Այսօր ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը հայելային հետ է քաշել հայկական զորքը, իսկ թուրքը «քցել» է. Զոհրաբյան
- Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
- Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին
- Կարևոր կլինի, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների. Տոյվո Կլաար
- ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով. Պետդեպ
- Թշնամու կողմից Bayraktar TB-2-ի կիրառման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 3-ի
- 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ․ Գեղամ Ստեփանյան
- Ադրբեջանի՝ «Bayraktar TB-2» կիրառման հետևանքով զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում