Հասարակություն 13:21 26/03/2022 Արցախ

Arcakh24.info-ի գլխավոր խմբագիրը մանրամասներ է ներկայացնում. «Տեղի ունեցածն առևանգում է»

Արցախում գործող Arcakh24.info լրատվական կայքը երեկ տեղեկություն էր հրապարակել, որ «առևանգվել են կայքի գլխավոր խմբագիրը Մարատ Եգանյանը և կայքի թղթակից Անդրանիկ Հակոբյանը»։

«Արայիկ Հարությունյանի անմիջական հրամանով կայքի աշխատակիցներն առևանգվել են, մասնավորապես, վերջին շրջանում բարձրաձայնված խնդրահարույց տեղեկությունների անդրադարձի պատճառով։ Խախտելով զանգվածային լրատվության մասին ԱՀ օրենքը կայքի գլխավոր խմբագիրը և թղթակիցը առևանգվել են առանց որևէ պարզաբանման»,- գրել էր կայքը։

Ավելի ուշ Մարատ Եգանյանը հայտնել էր. «Այս պահին արդեն գտնվում եմ մեր տանը: Իսկապես տեղի է ունեցել առևանգում ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ` արայիկ հարությունյանի անմիջական ցուցումով (այլ խոսք չեմ գտնում)»։

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մ. Եգանյանը պատմում է, որ ֆեյսբուքում գրառման էր հանդիպել, որ մի քանի անձով պատրաստվում են գնալ հրապարակ, պահանջել, Արայիկ Հարությունյանը իջնի ժողովրդի մոտ ու պատասխանի մարդկանց հուզող հարցերին։ Նա ասում է, որ չի ընդունել և չի ընդունում Արայիկ Հարությունյանին որպես Հանրապետության նախագահ, սակայն ստեղծված իրավիճակում ճիշտ է համարել իջնել հրապարակ և տեղեկանալ, թե ինչ է սպասվում իրենց, ինչ գործողություններ է իրականացնում Ա. Հարությունյանը։

«Ունեի մի քանի հարց, որոնք ուզում էի ուղղել Արայիկ Հարությունյանին։ Հրապարակում մարդիկ հավաքվել էին, տարբեր փոքր խմբերով էին։ Սկսվեց շրջանառվել տեղեկություն, որ Արայիկ Հարությունյանը չի իջնելու ժողովրդի մոտ։ Ժողովուրդը հուսալքված ուզում էր հեռանալ։ Ես դիմեցի ժողովրդին՝ եթե չի ուզում իջնի ժողովրդի մոտ, թող ժողովուրդը գնա Արայիկ Հարությունյանի մոտ։ Մեծամասնությունն ինձ հետ համաձայնվեց, մենք ուղղվեցինք դեպի նախագահական նստավայր։ Մեր ճանապարհը երեք շարքով փակեցին անվտանգության աշխատակիցները։ Նախագահի նստավայրը շատ ավելի լավ է պաշտպանվում, քան  մեր գյուղերը թշնամուց։

Ահագին սադրանքներ տեղի ունեցան, փորձում էին այնպես անել, որ մեր նպատակին չհասնենք, չփորձենք անհանգստացնել Արայիկ Հարությունյանին, բայց ժողովուրդը սադրանքների չգնաց, չլռեց։ Իջան տարբեր պաշտոնատար անձինք, փորձեցին ապակենտրոնացնել ժողովրդի ինքնաբուխ հավաքը, սակայն չհաջողվեց»,- պատմում է  նա։

Նրա ներկայացմամբ, այնտեղ հայտարարվեց, որ Ա. Հարությունյանը կիջնի մեկ պայմանով, եթե Մարատ Եգանյանը հարց չտա, ակտիվություն չցուցաբերի։ Այնուհանդերձ, նա եկել է հանդիպման ժողովրդի հետ։

«Հնչում էին Արայիկ Հարությունյանի համար ոչ հաճելի հարցեր։ Շատ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերում ժողովրդի հետ խոսելիս։ Ասում էր՝ լռեք, հիստերիկ տպավորություն էր թողնում, կարծես փորձում էր կամ վախեցնել, կամ ցույց տար, որ լուրջ է մտադրված։ Արգելել էր նկարահանել։

Հարց էի տալիս, Հարությունյանը վիրավորական ձևով ասաց՝ սուս արա մի հատ, ես ասացի՝ դու լռի։ Այդ պահին երկու կողմից բռնեցին ձեռքերս,  քաշում էին այս կողմ, այն կողմ։ Չորս կողքս ոստիկաններ էին։ Թիկունքիս հարվածեցին։ Ձեռքերս բռնած տարան, նստացրեցին մի մեքենայի մեջ, որը սկսեց քաղաքով քշել։ Թե որքան ժամանակ տևեց դա, չեմ կարող ասել։ Տարան ու քաղաքի մի ծայրամասում ինձ բաց թողեցին ու հեռացան։

Ինչո՞ւ եմ ասում առևանգում։ Դա բերման ենթարկում չէր, քանի որ այդ դեպքում պետք է տանեին ոստիկանական բաժանմունք, արձանագրություն կազմեին»,- պատմում է Մ. Եգանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}