Ուկրաինայի հարավային շրջաններում նոր ռազմաքաղաքացիական վարչակազմեր են ձևավորում
Ուկրաինայի Խերսոնի մարզում և Զապորոժիեի հարավում, որոնք գտնվում են ռուս զինվորականների հսկողության տակ, սկսել են նոր ռազմաքաղաքացիական վարչակազմերի ձևավորել: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանի փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։
«Այնտեղ արդեն ընթանում է նոր ռազմաքաղաքացիական վարչակազմերի ձևավորումը, սկսվել է ռուսական հեռուստառադիոհեռարձակման գործընթացը, մարդիկ իրենց հաշվարկներում ավելի ու ավելի են օգտագործում ռուսական ռուբլին։ Այս ամենը ճիշտ ուղղությամբ քայլեր են, քանի որ հարավ-արևելյան Ուկրաինան միշտ եղել է ռուսական քաղաքակրթության կարևոր մասը, դա Տավրիչյան նահանգն է եղել»,-ասել է Մուրադովը «ՌԻԱ նովոստի»-ին։
Նրա խոսքով, այդ շրջանները Ղրիմի հետ միշտ կազմել են միասնական տնտեսական համալիր, որը սնունդ էր ապահովում թերակղզի ժամանող զբոսաշրջիկների համար։
«Կարևոր է Ուկրաինայի հարավում քաղաքացիական հասարակության առողջ ուժերի համախմբումը, և ղրիմցիների փորձն այդ հարցում կարող է շատ օգտակար լինել»,-ընդգծել է Մուրադովը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը 800 միլիոն դոլարի նոր փաթեթից Ուկրաինային օգնության առաջին մասն է տրամադրել
- Լեզվի սայթաքում. Բայդենն ակնարկել է Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու մասին
- Զելենսկին նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ուկրաինան Ռուսաստանի հետ կքննարկի Ղրիմի և Դոնբասի հարցը
- Թուրքիայի կրկին հայտարարել է, որ Ղրիմի կցումը Ռուսաստանին «անեքսիա է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան