Չինաստանը Boeing 737-ի կործանման վայրում պայթուցիկի հետքեր չի հայտնաբերել
Առայժմ Չինաստանում ուղևորատար Boeing 737-ի վթարի վայրում հավաքված նմուշներում պայթուցիկ բաղադրիչներ չեն հայտնաբերվել: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնում է, որ շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, այդ մասին ասել է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Չժեն Սին։
«Ֆիզիկական-քիմիական լաբորատորիան ընդունել է ընդհանուր առմամբ 66 նմուշ, 41 նմուշի փորձարկումն արդեն ավարտվել է, և սովորական անօրգանական պայթուցիկների բաղադրիչները, ինչպես նաև սովորական օրգանական պայթուցիկ նյութերի բաղադրիչները չեն հայտնաբերվել»,-ասել է Չժեն Սին:
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր MU5735 Կունմինգից Գուանչժոու, կործանվել է մարտի 21-ին Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Թենգ շրջանում, Վուչժոու քաղաքում: Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737-ի կործանումը, որում եղել է 132 մարդ, այդ թվում՝ 123 ուղևոր և անձնակազմի ինն անդամ: 2015 թվականից շահագործվող ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները դեռ հայտնի չեն։ Չորեքշաբթի օրը վթարի վայրում հայտնաբերվել է մեկ «սև արկղ», որը ձայնագրիչ է և այն ուղարկվել է Պեկին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան