ՌԴ ԱԳՆ-ն ԼՂ-ում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Ռուսաստանը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մենք մեր ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ: Մարտի 26-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում արձանագրված ռուսական խաղաղապահ զորակազմի՝ պատասխանատվության գոտի զինված ներթափանցման և հրադադարի ռեժիմի խախտման փաստերը հակասում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեէսկալացնելու համար։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գծով, երկու կողմերի հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացիայի համար»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։
«Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ամենաբարձր մակարդակով ապահովել գործող եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումը», - ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ. Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտվել են
- Համոզված ենք՝ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր հավաքական ներդրում կլինի Արցախում իրավիճակի կայունացման գործում. ԱՀ ԱԳՆ
- Մենք գիտակցաբար ենք գնում այդ քայլին․ Դավիթ Բաբայանը՝ Պուտինին դիմելու մասին
- Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է. ՀՀ ԱԳՆ
- Հայկական կողմը հայելային հետ է քաշել հայկական զորքը, իսկ թուրքը «քցել» է. Զոհրաբյան
- Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը բացարձակ սուտ է. Արցախի ՊՆ
- Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
- Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին
- Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է ագրեսիվ գործողությունների, ՊԲ-ն դիմում է համարժեք գործողությունների` առաջխաղացումը կասեցնելու նպատակով. ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները շարունակվում են. Արցախի ՊՆ
- Պուտինի հետ զրույցում ԼՂ-ում ստեղծված իրավիճակը Փաշինյանը գնահատել է լարված
- Թշնամու կողմից Bayraktar TB-2-ի կիրառման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 3-ի
- Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության ամենախիստ գնահատականին. Արցախի ԱԳՆ
- Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանը գիշերը կրակել է ՊԲ ստորաբաժանումների վրա, կիրառել հարվածային ԱԹՍ. Արցախի ՊՆ
- Ակնկալում ենք՝ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր. ՀՀ ԱԳՆ