ՌԴ ՊՆ. Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտվել են
«Մարտի 24-25-ը Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։ «Բայրաքթար-ՏԲ 2» տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ստորաբաժանումներին»,- այս մասին նշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն ինֆորմացիոն տեղեկագրում, որը հրապարակված է ՌԴ ՊՆ կայքում։
Նշվում է, որ ներկայում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը վերադարձնելու իրենց ելման դիրքերը: Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել։
Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացրել։
Հարակից հրապարակումներ`
- Ելման դիրքեր վերադառնալու բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել. Չալաբյան
- Համոզված ենք՝ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր հավաքական ներդրում կլինի Արցախում իրավիճակի կայունացման գործում. ԱՀ ԱԳՆ
- Մենք գիտակցաբար ենք գնում այդ քայլին․ Դավիթ Բաբայանը՝ Պուտինին դիմելու մասին
- Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը բացարձակ սուտ է. Արցախի ՊՆ
- Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
- Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին
- Պուտինի հետ զրույցում ԼՂ-ում ստեղծված իրավիճակը Փաշինյանը գնահատել է լարված
- Թշնամու կողմից Bayraktar TB-2-ի կիրառման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 3-ի
- Ադրբեջանի՝ «Bayraktar TB-2» կիրառման հետևանքով զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող
- Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության ամենախիստ գնահատականին. Արցախի ԱԳՆ
- Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ
- Ավետիք Չալաբյան. Փարուխը կորցնելուց հետո, վաղը կարող ենք կորցնել Ասկերանը, հետո Ստեփանակերտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան