ՌԴ ՊՆ-ն զգուշացրել է՝ քաղաքացիներին զինկոմիսարիատներ կանչելու կեղծ զանգերի մասին
«Վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսաստանցիներից շատերը հեռախոսազանգեր են ստացել, որոնցում ինքնապատասխանիչի ձայնը տեղեկացնում է, որ իրենց կանչում են զինկոմիսարիատ։ Դրանք բոլորն իրականացվում են Ուկրաինայի տարածքից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և ուկրաինական հատուկ ծառայությունների սադրանք են»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ, զգուշացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մենք պաշտոնապես հայտարարում ենք. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի արել և չի նախատեսում զինկոմիսարիատներ կանչել ռեզերվում գտնվող քաղաքացիներին»,- ասել է նա։
Ավելի վաղ Դաշնային խորհրդի սահմանադրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասն ասել էր, որ Ռուսաստանի իշխանությունները չեն նախատեսում փակել երկրի սահմանները կամ մոբիլիզացնել քաղաքացիներին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան