Սաուդյան Արաբիան Հութիների հարձակումների կապակցությամբ ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրում
Սաուդյան Արաբիան խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հատուկ նիստ հրավիրել՝ դատապարտելու Եմենի Անսար Ալլահի (Հութի) ապստամբների շարժման հարձակումները արաբական թագավորության վրա։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
«Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը Անվտանգության խորհրդին ուղղված իր ուղերձում նշում է, որ թագավորության վրա հարձակումներն իրականացվում են հութիների կողմից՝ Իրանի աջակցությամբ: Մենք իրավունք ենք վերապահում ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու համար մեր տարածքը և կոչ ենք անում Անվտանգության խորհրդին նիստ գումարել՝ դատապարտելու ապստամբների հարձակումները»,-մեջբերում է հեռուստաընկերությունը տարածված հաղորդագրությունից:
Նախօրեին Էր-Ռիադի գլխավորած արաբական կոալիցիայի կողմից Եմեն ներխուժման մեկնարկի յոթերորդ տարելիցին հութիները զանգվածային հարվածների են ենթարկել Սաուդյան թագավորության տարածքը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ։ Ուրբաթ օրվա ընթացքում նրանք կատարել են մոտ 20 հարձակում։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել Ջիզանի նահանգում բաշխիչ կայանը և աղազերծման գործարանը։ Ամենաշատ վնասները կրել են Ջիդայի «Սաուդյան Արամկո»-ի ձեռնարկությունները, որտեղ դիվերսիայի արդյունքում հրդեհվել են նավթի մի քանի պահեստարաններ։ Սաուդյան կողմի տվյալներով՝ զոհեր չկան, սակայն Ջիդայում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել։
Արաբական թագավորության էներգետիկայի նախարարությունն արդեն հայտարարել է, որ իրեն ազատում է հութիների շարունակվող հարվածների պատճառով համաշխարհային շուկաներ էներգառեսուրսների մատակարարման ընդհատումների ողջ պատասխանատվությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին