Տղամարդը հայտնվել է Գինեսի գրքում՝ մրցավազք կատարելով մանկասայլակով, որում նստած էին նրա հնգյակները
Կալիֆոռնիայի կիսամարաթոնյան վազորդը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել, երբ մրցավազքն ավարտեց 2 ժամ 19 րոպեում՝ իր հինգ 4-ամյա երեխաներին սայլակը հրելով: Լուրը հայտնում է UPI-ն։
Չադ Քեմփելը կիրակի օրը կիսամարաթոն է վազել Օքլենդի «Օքլենդյան մարաթոն»-ում ՝ հրելով իր 4-ամյա հինգ երեխաների մանկասայլակը:
«Նրանք ասում էին՝ ավելի արագ վազիր, հայրիկ, իսկ ես պարզապես քրտնած եմ և մտածում էի, թե ես նույնիսկ չգիտեմ՝ կարո՞ղ եմ շարունակել»,-հիշում է Քեմփելը հարցազրույցներից մեկում:
Քեմփելն իր 13,1 մղոն վազքն ավարտեց 2 ժամ 19 րոպեում՝ գերազանցելով Գինեսի ռեկորդների ռեկորդը՝ 2 ժամ 30 րոպե:
Տղամարդը նախկինում համաշխարհային ռեկորդ էր սահմանել՝ վազելով 10 կմ ամբողջական մարաթոնը՝ միաժամանակ հրելով հինգ երեխաների:
Քեմփելն ասել, որ ավարտել է Գինեսի համաշխարհային ռեկորդներ սահմանելու փորձերը, բայց ապագայում նախատեսում է վազել այլ մրցավազքերում, և հույս ունի, որ իր երեխաները կվազեն իր հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան