«Փաստ». Իրավապահ համակարգի բուռն հակադրությունները «այսբերգի» երևացող կողմն են միայն
«Փաստ» թերթը գրում է. «Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու այն տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանը սեփական թիմի ներսում հակադրությունների ճանապարհով բալանսավորում է ապահովում։ Նշել էինք, որ փաստացի հակակշիռների մեխանիզմ է «կառուցում» իր իսկ թիմակիցների ձեռամբ: Կառավարության կուլիսներում խոսում են, թե Փաշինյանի այս գործելաոճը միայն խորհրդարանով չի սահմանափակվում. նա այս «մեխանիզմը» շատ է սիրում և համարում է բավական արդյունավետ:
Մեր ունեցած տեղեկություններով, այս «կշեռքն» աշխատում է նաև իրավապահ համակարգում: Ճիշտ է, այստեղ, հաշվի առնելով այդ գերատեսչությունների «սպեցիֆիկան», կոնֆլիկտները, որպես կանոն, մնում են «ներսում», սակայն որոշ դեպքերում նույնիսկ այստեղ է «պատերազմ» պայթում:
Մասնավորաբար, հիշեցնենք, որ վերջին շրջանում բավականին բուռն հակադրություններ ի հայտ եկան դատախազություն-հակակոռուպցիոն կոմիտե և դատախազություն-ԲԴԽ հարաբերություններում: Կան տեղեկություններ, որ սրանք իսկապես միայն «այսբերգի» երևացող կողմն են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան