Գրիպով և Covid-ով միաժամանակ վարակվելը 2,4 անգամ մեծացնում է մահվան հավանականությունը
Բժիշկները պարզել են, որ գրիպով և SARS-CoV-2-ով միաժամանակ վարակվելը մոտ չորս անգամ մեծացնում է COVID-19-ի ծանր ձևերի զարգացման հավանականությունը և 2,4 անգամ մեծացնում է հիվանդների՝ բարդություններից մահանալու հավանականությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Էդինբուրգի համալսարանի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Lancet ամսագրի հոդվածը։
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի և գրիպի վիրուսի համակցումը հատկապես վտանգավոր է մարդու առողջության համար։ Այս խնդիրը հատկապես կսրվի այն բանից հետո, երբ աշխարհի երկրների մեծ մասը հրաժարվեն սահմանափակող միջոցներից։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ երկու վարակների դեմ էլ առավելագույն թվով մարդիկ պատվաստվեն»,- ասել է Լիվերպուլի (Մեծ Բրիտանիա) համալսարանի պրոֆեսոր Կելում Սեմփլը։
Վերջին տարիներին գիտնականները մի քանի տասնյակ ուսումնասիրություններ են անցկացրել, թե որքան հաճախ են մարդիկ միաժամանակ վարակվում շնչառական տարբեր վարակներով։ Այս դիտարկումները ցույց են տվել, որ վիրուսների որոշ տեսակներով վարակվելը նվազեցնում է այլ վարակների զարգացման հավանականությունը, մինչդեռ այլ դեպքերում դա չի լինում։ Օրինակ, գրիպը չի խանգարում SARS-CoV-2-ի ներթափանցմանը իր կրողի օրգանիզմ։
Պրոֆեսոր Սեմփլը և նրա գործընկերները սկսել են հետաքրքրվել մարդու օրգանիզմ կորոնավիրուսի և գրիպի վիրուսի միաժամանակյա ներթափանցման հետևանքներով։ Այս հարցին պատասխանելու համար գիտնականները վերլուծել են եվրոպական ISARIC կոնսորցիումի իրենց գործընկերների կողմից հավաքագրված տվյալները, որոնք ուղղված են շնչառական վարակների բոլոր ձևերի ուսումնասիրությանը:
Հարակից հրապարակումներ`
- Դեռ վաղ է խոսել կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին. մասնագետ
- Չինաստանը հայտնում է մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսից առաջին երկու մահվան դեպքի մասին
- Մենք նկատում ենք կորոնավիրուսի դեպքերի աճ. ԱՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան