«Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի գազամատակարարման գործընթացի հետ. «Արցախգազ» ՓԲԸ
Արցախի Տեղեկատվական շտաբը տարածել է «Արցախգազ» ՓԲԸ հայտարարությունը, որում ասվում է.
«Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։
Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է:
Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը շարունակում է հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի ենթարկել ԼՂ ժողովրդին. Նամակ՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին
- ԱՀ ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցել ՀՀ-Արցախ գազատարի պայթեցման և գազամատակարարման խափանման դեպքերի առթիվ
- Ադրբեջանը պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը. Փաշինյան
- Freedom House-ն Ադրբեջանից պահանջում է վերականգնել Արցախի գազամատակարարումը
- Արցախում հումանիտար ճգնաժամի խորացման միտում կա, ի՞նչ միջոցառումներ է մշակել ՀՀ կառավարությունը. Աբրահամյան
- Արցախն առանց գազի
- Արտակ Բեգլարյան. Արցախում առաջիկա ժամերին բոլորն ապահովված կլինեն բնական գազով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին