Վարդան Ոսկանյան. Թշնամու այս լկտի վարքագծին վերջ տալու մի արդյունավետ ճանապարհ կա
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորակազմի հայտարարությամբ պաշտոնապես հաստատվում է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Փառուխ գյուղի հատվածում կիրառել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք։
Թշնամու այս լկտի վարքագծին վերջ տալու միակ արդյունավետ ճանապարհը, հաշվի առնելով նաև Ուկրաինայում «Բայրաքթարների» դեմ պայքարի հենց ռուսական հաջող փորձը, դրանց ոչնչացումն է ոչ միայն մեր հայրենիքի երկինք մուտք գործելու դեպքում, այլ նաև դրանց տեղակայման և ղեկավարման կետերին հրթիռային կանխարգելիչ գերճշգրիտ հարվածների հասցմամբ։
Սա, իհարկե, պահանջում է մեր բանակի և ընդհանրապես անվտանգային համակարգերի լրջագույն վերականգնողական և արդիականացման աշխատանքներ, որոնք պետք է սկսվեն հենց այսօրվանից, քանզի որևէ պատրանք, թե թշնամին հանդարտվելու է, ուղղակի գոյության իրավունք չունի, և դա հստակորեն փաստում են առկա իրողությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջը գտնվում է հետապնդման մեջ
- Մենք պետք է դնենք Ադրբեջանի գոյության հարցը, ես հիմա բացում եմ օվերտոնի պատուհանը.Վարդան Ոսկանյան
- Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Բաքվի բռնապետի հակառուսական քարոզչամեքենային. Վարդան Ոսկանյան
- Բաքվի բռնապետը արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար. Վարդան Ոսկանյան