Վեդիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 63 տոկոսը
Վեդի խոշորացված համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցել է 23 378 ընտրող կամ ընտրողների 63.16 տոկոսը։ Նման տվյալներ է հրապարակել ԿԸՀ-ն։
Քվեարկությունը ժամը 20։00-ին ավարտվել է, հիմա ընթանում է ձայների հաշվարկ։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։ Առաջինի ցուցակը գլխավորում է Սպարտակ Թարթիկյանը, որը Սիսավան համայնքի նախկին ղեկավարն է, երկրորդի ընտրացուցակը՝ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վեդիում քվեարկողների 50 տոկոսից ավելին կատարել են իրենց քաղաքացիական պարտքը
- Վեդիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 33.43 տոկոսը՝ ժամը 14։00-ի դրությամբ
- Ընտրողներն առավել ակտիվ են Ուրցաձորի ու Վեդիի տեղամասերում
- Խոշորացված Վեդիում այսօր համայնքապետ են ընտրում
- Վեդիում ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ նախկին համայնքապետերին հետախուզում են հայտարարում ու մեղադրանք առաջադրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին