Զոհված զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների մի քանի հարազատներ կառավարության շենքի մոտ են:
«Մենք գտնվում ենք կառավարության շենքի մոտ։ Եթե ձեզ համար անտարբեր չի մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ազգը, եկեք, միացեք մեզ, սպասում ենք:
Մենք զոհված զինծառայողների հարազատներ ենք, մեր տղաները արյուն չեն թափել, որ մենք այսօր լռենք: Մեր տղերքը կռիվ են տվել հերոսաբար, մեր տղերքն այսօր չկան, մենք իրենց գործը պետք է շարունակենք։ Մենք ոչ մի կտոր հող չունենք հանձնելու թուրքերին, մանավանդ մեր կառավարության տարած քայլերով, որ իրանք այսօր հերթով հանձնում են, ժողովուրդ ջան:
Մենք ենք մեր հողերի տերը, սպասում եմ ձեզ, ժողովուրդ ջան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է զոհված զինծառայողի հարազատ Եղիշե Զաքունցը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ. Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտվել են
- Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը բացարձակ սուտ է. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է ագրեսիվ գործողությունների, ՊԲ-ն դիմում է համարժեք գործողությունների` առաջխաղացումը կասեցնելու նպատակով. ԱՀ ՊՆ
- Թշնամու կողմից Bayraktar TB-2-ի կիրառման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 3-ի
- Ցորի զորամասի զոհված հրետանավորների իրավահաջորդները հետամուտ են լինելու՝ բոլոր մեղավորներն արժանի պատիժ ստանան. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան