27.03.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Հայաստանում մարտի 26 -ին կատարվել է 1790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 33 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 458 դեպք, որոնցից 409 790 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2383 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8610 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1675 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 285 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 966 388թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 26.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 25.03.2022. Կորոնավիրուսի 22 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 24.03.2022. Կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 23.03.2022. Կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 22.03.2022. Կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 21.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 19.03.2022. Կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան