Աշոտյան. Սա վկայում է այն մասին, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանն է դարձել տարածաշրջանի ամենահակառուսական միավորումը
Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Ռուսաստանի Դաշնության արձագանքը վերջին իրադարձություններին մի շարք արձանագրումների առիթ է տալիս.
1. Իմ հիշողությամբ, նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանը պաշտոնապես արձանագրում է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հիմնական դրույթների խախտման փաստը, թեպետ այդպիսիք եղել են նաև մինչ այսօրեական զարգացումները։
2. Ակնհայտ է, որ Մոսկվայում արձանագրել են, որ ադրբեջանական այս վայրագությունները տեղի են ունենում Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ուկրաինական թատերաբեմում լարվածության ֆոնին, ինչի մասին վկայում է ռուսական մեդիափորձագիտական և քաղաքական լրահոսը։
3. Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգով զբաղվող շրջանակների համար հարված է նաև այն փաստը, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում հակառուսական գործողությունների առաջամարտիկ է դառնում ՌԴ-Ադրբեջան դաշնակցային կամաձայնագրի ստորագրումից քիչ անց։
4. Այս ամենը վկայում է այն մասին, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանն է դարձել տարածաշրջանի ամենահակառուսական միավորումը, առաջ անցնելով Վրաստանից։
5. Ռուսական դիրքորոշման սաստկացումը կարող է վկայել այն մասին, որ այդ դեղին քարտը ուղղված է նաև Թուրքիային «կուժ, քե’զ եմ ասում, կուլա, դու լսի’ր» սկզբունքով։
6. Արցախի հողի վրա ռուս-ադրբեջանական վերջին զարգացումները կրկին վկայում են այն մասին, որ Նիկոլի պատճառով մենք այլևս գործոն չենք մեր հայրենիքի և մեր հայրենակիցների կյանքը երաշխավորելու և ապագան որոշելու հարցում։
7. Ռուսաստանի պաշտոնական արձաձանքը պետք է սառը ցնցուղ լինի Նիկոլի քաղաքական դիակը թարմ պահող և նրա կողմից պատվիրված հակառուսական քամիներ անող քաղաքական արալեզների համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն ԼՂ-ում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
- ՌԴ ՊՆ. Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան