Այդ պատիժը չի գործելու մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը․ Վարդևանյանը՝ Առուշանյանի ՏԻՄ ղեկավար պաշտոնից զրկելու մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործին՝ նշելով․
«Նորություն չէ, որ դատական համակարգի նկատմանբ ճնշումները չափազանց բարձր մակարդակի են։ Ակնկալել, որ դատավորները կարող են լիարժեք անկախ լինել, որ կարողանան ամբողջական արդարադատություն իրականացնել ինչպես դասագրքերում է գրված, առնվազն անկեղծ չի լինի»,- իր խոսքում նշեց Վարդևանյանը։
Չնայած դրան, նրա դիտարկմամբ, ունենք արհեստավարժ դատավորներ ՝ հիշատակելով հենց Առուշ Առուշանյանի գործով վարույթ իրականացնող մարմինը դատավոր Գնել Գասպարյանի անունը։
«Ասել, որ ամբողջական դատական ակտը դրական է, բավարար է, ես դեռ այդպիսի պնդում չեմ անի, բայց մյուս կողմից չեմ կարող հատուկ չշնորհավորել գործընկերներիս փաստաբանական թիմին շատ կարևոր աշխատանքի համար։ Այսօր այդ աշխատանքի արդյունքում, Գորիս համայնքի ընտրված համայնքապետը, ազատության մեջ է»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով դատական որոշման այն դրույթին, որ Առուշանյանը զրկվում է ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով, Վարդևանյանը հստակեցրեց․
«Այդ պատիժը չի գործելու մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Իսկ այն օրինական ուժի մեջ է մտնում Վերաքննիչ, Վճռաբեկ դատական ատյանները սպառելուց հետո։ Հետևաբար վաղ է վերջնական կատիգորիաներով խոսել։ Ինձ մոտ տպավորություն է կամ հիմնավոր կասկած, որ նշված դրույթը որոշ պաշտոնների մասով հատկապես ժողովրդի կողմից ընտրվող պաշտոնների մասով կիրառության սահմանադրականության խնդիր է ունենալու»։
Ըստ Վարդևանյանի՝ չի կարող քրեական օրենսգիրքը, այսպես ասած, անտեսել կոնկրետ այն իրավիճակները, երբ ժողովուրդն ինքն է մանդատ տալիս կոնկրետ պաշտոն զբաղեցնելուն։
Ավելի մասնրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանյան. Առուշանյանի նկատմամբ հետապնդումն ուներ մի նպատակ, որ նա չկարողանա ղեկավարել համայնքը
- Առուշ Առուշանյան. Պետք է նախ լուծենք ներքին թշնամու խնդիրը, նոր արտաքին
- Առո՜ւշ, Առո՜ւշ. Դատարանի դիմաց հավաքվածներն այսպես դիմավորեցին ազատ արձակված Առուշանյանին