FIDE Grand Prix․ Արոնյանը պարտության մատնեց Եսիպենկոյին
Բեռլինում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գրան պրի շարքի երրորդ մրցաշարի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով մրցեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ և առավելության հասավ 23 քայլում։
Հայ գրոսմայստերը 3 միավորով A խմբի ընթացիկ առաջատարն է։
Ամերիկացի Հիկարու Նակամուրայի և ռուսաստանցի Գրիգորի Օպարինի պարտիան շարունակվում է։
Խմբային փուլում կանցկացվի ևս մեկ տուր։
16 մասնակիցները բաժանվել են 4 խմբերի, որոնց հաղթողները դուրս կգան փլեյ-օֆֆ։
FIDE Grand Prix շարքն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Վիճարկվում է երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է շարքի երեք մրցաշարից երկուսին։ Մրցաշարի հաղթողը ստանում է 13 միավոր, եզրափակիչում պարտվածը՝ 10 միավոր, կիսաեզրափակիչում պարտվածները՝ 7-ական միավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին