Լավրովը և Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Ուկրաինային վերաբերող արդիական հարցեր
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն կիրակի հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինային վերաբերող արդիական հարցեր»,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները որոշել են դեմ առ դեմ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել մարտի 29-30-ը։ Մինչ այդ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ հեռախոսազրույցների ընթացքում նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են պատվիրակությունների հանդիպումը կազմակերպել Ստամբուլում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լուրջ վնաս է հասցնում Իտալիայի զբոսաշրջային ոլորտին
- Թուրքիան բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի ջրերում հայտնաբերված ականի շուրջ
- Լավրովը հայտնել է Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պահանջների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան