Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում 72 գույք են ձեռք բերել, Ադրբեջանի քաղաքացիները՝ 5-6․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Հայաստանում գույք ձեռք բերելու վերաբերյալ իրավական կարգավորումներն այնպիսին են, որ ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասախանելով հարցին, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն ազգությամբ թուրքերը ՀՀ-ում անշարժ գույք են ձեռք բերում։
«Եթե չեմ սխալվում 2002 թվականից սկսած, իրավունքների գրանցման կետից սկսած մինչև այսօր ունեցել ենք 72 միավոր անշարժ գույքի ձեռքբերում Թուրքիայի քաղաքացիների կողմից։ Դրանց մեծ մասը բնակարաններ էին, մի հատվածը հասարակական փոքր օբյեկտներ և այլն: Այստեղ մենք որևէ խնդիր չենք տեսնում:
Իսկ երբ Ադրբեջանի քաղաքացիներն Հայաստանում գույք են ձեռք բերում, իրենք ունենում են ճամփորդական անձնագրեր: Այսինքն իրենք գալիս են, մեզ մոտ ստանում են համապատասխան ճամփորդական անձնագիր: Եթե ունի ճամփորդական անձնագիր, նշանակում է, ամեն ինչ, կոպիտ ասված, տեղը-տեղին է։ Ինքը գալիս է, ձեռք է բերում անշարժ գույք: Եթե չեմ սխալվում, Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի ճամփորդական անձնագիր, 5-6 հոգի են»,-ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք վերջին շրջանում նկատվել է գույք ձեռք բերելու ակտիվությունը Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից, Ս.Թովմասյանն ասաց, որ բացարձակ նման բան գոյություն չունի։
Նա հայտնեց, որ վերջին երեք շաբաթն արձակուրդում էր ու այդ ընթացքում գտնվել է Փոքր Վեդիում՝ իր ծննդավայրում. «Համապատասխանաբար աջակցել եմ, որպեսզի Գարիկ Սարգսյանը կարողանա հաղթանակ տանել Վեդի համայնքի ընտրություններում և դա հաջողվել է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան