Չավուշօղլուն և Կուլեբան քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրո Կուլեբայի հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցությունները։
Թուրքական աղբյուրը շեշտում է այն փաստը, որ Ռուսասատանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողություններից հետո (սկսյալ փետրվարի 24-ից) Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարն արդեն ունեցել են 9 հեռախոսազրույց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան