Քարահունջի ղեկավարն արդարացվեց
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հարապարկեց Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի գործով դատավճիռը։ Ըստ դատական վճռի, ճանաչել և հռչակել Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի անմեղությունը, արդարացրել արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։
Մեղադրական եզարակացության համաձայն. «Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կազմակերպմամբ, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Քարահունջ բնակավայրի երկու և ավելի ընտրողի հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և կողմ քվեարկել ընտրություններին առաջադրված Հայաստան դաշինքի օգտին:
Բացի այդ, նույն ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Քարահունջ բնակավայրի երկու և ավելի բնակիչներին հարկադրել է մասնակցել Հայաստան դաշինքի կողմից 2021 թվականի հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում կազմակերպված հավաքին:
Բացի այդ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ 2021 թվականի հունիսի 7-ին և 8-ին, անձամբ հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ Լուսինե Ավետյանը Քարահունջ բնակավայրի բնակիչներ Սաթիկ Սինանյանին, Նարինե Արզումանյանին, Ալինա Օհանջանյանին, Լիանա Մկրտչյանին, Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին հարկադրել է մասնակցել Գորիս համայնքում 2021 թվականի հունիսի 8-ին կազմակերպված՝ Հայաստան դաշինքի հավաքին»։
Այս գործով անցնող մյուս ամբաստանյալներից Հարութ Լալազարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և պատիժ նշանակվեց ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, սակայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ փորձաշրջան նշանակելով 1 տարի 3 ամիս ժամկետով։
Էրիկ Աղաջանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, պատիժ նշանակվեց ազատազրկման՝ 1 տարի ժամկետով, սակայն վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց, սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի 3 ամիս ժամկետով։
Սամվել Դինունցն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Հրայր Բաղդասարյանն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-308 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանյան. Առուշանյանի նկատմամբ հետապնդումն ուներ մի նպատակ, որ նա չկարողանա ղեկավարել համայնքը
- Առուշ Առուշանյան. Պետք է նախ լուծենք ներքին թշնամու խնդիրը, նոր արտաքին
- Առո՜ւշ, Առո՜ւշ. Դատարանի դիմաց հավաքվածներն այսպես դիմավորեցին ազատ արձակված Առուշանյանին
- Քարահունջցին պատմում է՝ ոստիկանները սպառնալիքով ցուցմունք են կորզել․ Zangezur.tv
- Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորվել է
- Քարահունջցիներն անօրեն են համարում վարչական ղեկավարի ձերբակալությունը