Ռուս զինվորականները խոցել են ուկրաինական չորս «Սու-24», մեկ «Սու-27» ինքնաթիռ
Ռուս զինվորականները մեկ օրում խոցել են ուկրաինական չորս «Սու-24» և մեկ «Սու-27» ինքնաթիռ։ Այս մասին մարտի 28-ին հայտնել Է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
«ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրում Չեռնիգովի շրջանում խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի չորս Սու-24 ինքնաթիռ։ Դոնեցկի մարզի Կրամատորսկի մոտ խոցել է մեկ ուկրաինական «Սու-27» կործանիչ։ Օրվա ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 19 անօդաչու թռչող սարք»,- ասել է նա։
Բացի այդ, Խերսոնի շրջանի Չեռնոբաևկա օդանավակայանի տարածքում խոցվել է ուկրաինական «Սմերչ» բազմակի հրթիռային համակարգի հինգ հրթիռ։ Մեկ օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիայով և հրթիռային զորքերով խոցվել է Ուկրաինայի 36 ռազմական օբյեկտ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան