Առուշ Առուշանյան. Պետք է նախ լուծենք ներքին թշնամու խնդիրը, նոր արտաքին
«Ես առհասարակ չեմ ընդունում, որ քաղբանտարկյալ եմ, իմ պայքարը քաղաքականության համար չէ։ Մենք պայքարել ենք , պայքարում ենք ու պայքարելու ենք մեր հայրենիքի պաշտպանության համար, արտաքին ու ներքին թշնամու կողմից օկուպացված տարածքներն ազատագրելու համար»,-դատարանի շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Նա ընդգծեց, որ անկախ ամեն ինչից իրենց պայքարը շարունակվելու է։
«Ապրելու բարոյական իրավունքն էլ չենք ունենա, եթե մոռանանք մեր հողերի համար կյանք տված հայրենակիցներին։ Ոչ միայն պետք է հիշենք 44-օրյա պատերազմում ընկած մեր եղբայրներին, այլև հազարամյակաների ընթացքում մեր հողերի պահպանման համար կյանք տված մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Նրանք չէ՞ին ուզում ապրել։ Հայրենիքը վեր է բոլորից։ Բայց պետք է նախ լուծենք ներքին թշնամու խնդիրը, նոր՝ արտաքին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Առո՜ւշ, Առո՜ւշ. Դատարանի դիմաց հավաքվածներն այսպես դիմավորեցին ազատ արձակված Առուշանյանին
- Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից