Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Ստամբուլում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում կազմակերպել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին իրավիճակը և բանակցային գործընթացը։ Նախագահ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում», - լրագրողներին ասել են Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Էրդողանը նաև ասել է, որ Անկարան կշարունակի նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը։ «Նախագահ Էրդողանը ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որքան հնարավոր է շուտ զինադադար և խաղաղություն հաստատելու, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այս գործընթացում», - ասվում է գրասենյակում:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին հայտնել է, որ Էրդողանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները
- Էրդողանը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին
- Զելենսկին նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ուկրաինան Ռուսաստանի հետ կքննարկի Ղրիմի և Դոնբասի հարցը
- Էրդողանի խոսնակը մանրամասներ է բացահայտել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան