Արցախում կարևոր է ապահովել նախկինում ընդունված պայմանավորվածությունների կատարումը. Պեսկով
Այժմ ամենակարևորն է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում ապահովել բոլոր կողմերի կողմից նախկինում ընդունված պայմանավորվածությունների կատարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այժմ գլխավորը բոլոր կողմերի կողմից համապատասխան պայմանավորվածությունների պայմանների կատարման ռեժիմի շարունակությունն ապահովելն է», - ասել է նա:
Պեսկովը նաև պատասխանել է լարվածության աճի ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորության մասին հարցին ՝ ընդգծելով, որ այն պետք է հարցնել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին, որոնք շփվում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին