Տաթև-Աղվանի ճանապարհի 2 հատվածում դժվարություններ կան. Գնել Սանոսյան
«Տրանսպորտի ոլորտում 2021 թվականի համար նախատեսված է եղել 1.49 միլիարդ դրամ, որից ծախսվել է 1.44 միլիարդը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ նախարարի՝ տրանսպորտի ոլորտի հիմնական կարևոր ծրագրերից է եղել տարբեր մարզերում տրանսպորտային ցանցի զարգացմանն ուղղված փաթեթներ կազմելը և մրցութային գործընթաց սկսելը:
Ըստ Սանոսյանի՝ մեծ հաջողություն է ապահովվել Կոտայքի մարզում։
«Նախորդ տարի գրանցվեց Հյուսիս-հարավ ճանապարհահատվածում ամենամեծ ծավալի աշխատանքը՝ շուրջ 50 կմ, ինչը հնարավորությունից տվեց Թալինից Գյումրի ուղղությունը բաց պահել և շահագործել»,- հայտնեց ՏԿԵ նախարարը:
Նա կարևորեց Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնց ընդհանուր երկարությունը 77 կմ է:
ԳՆել Սանոսյանի ներկայացմամբ՝ բոլոր ճանապարհների ուղղությամբ կան աշխատանքներ, այս տարի շարունակվում են, Տաթև-Աղվանի ճանապարհը, որը դարձել է գլխավոր այլընտրանքային ճանապարհը:
Հայտնելով, որ այդ ճանապարհի 2 հատվածում դժվարություններ կան՝ նախարարն ասաց. «Խոչընդոտները շրջանցելու ուղղությամբ 2 նոր ճանապարհ են կառուցվում՝ Տաթև-Լծենը և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհները»:
Նախարարի խոսքով՝ 2021 թվականին 22 ծրագրով 131 միջոցառում իրականացնելու համար ՏԿԵ նախարարությանը հատկացվել է 214.7 միլիարդ դրամ, որից ծախսվել էր 202.4 միլիարդը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան