Համոզված էի, որ վերջաբանն այսպես է լինելու․ Լուսինե Ավետյան
«Ես համոզված էի, որ արդարությունը հաղթելու է, քանի որ ամբողջ գործընթացին ես տեղյակ էի, գիտեի վկաների վրա ինչ ազդեցություն է գործել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։
Անդրադառնալով Առուշանյանի դեմ տված ցուցմունքին, Ավետյանը պարզաբանեց․
«Իմ առողջական խնդիրների պատճառով չկարողացա դիմանալ և անընդհատ ցուցմունքներս փոխել եմ։ Դա է եղել պատճառը, բայց գիտեի, որ արդարությունը հաղթելու է։ Շուրջ 20 տարի Քարահունջը ղեկավարում եմ և երբեք նման պատմության մեջ չէի հայտնվել։ Այդ 25 դրամական օգնություն ստացածները անապահով ընտանիքից են։ Չէր կարող որևէ մեկն ասել, որ Ավետյանի բարեկամն է, և այդ ընտանիքներից որևէ մեկն անարժան է եղել դրամական օգնություն ստանալուն։ Համոզված էի, որ վերջաբանն այսպես է լինելու»։
Ավելի վաղ հայտնեկ ենք,որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հարապարկել է Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի գործով դատավճիռը։ Ըստ դատական վճռի, Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը ճանաչվել է անմեղ և ազատ արձակվել։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այդ պատիժը չի գործելու մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը․ Վարդևանյանը՝ Առուշանյանի ՏԻՄ ղեկավար պաշտոնից զրկելու մասին
- Ալեքսանյան. Առուշանյանի նկատմամբ հետապնդումն ուներ մի նպատակ, որ նա չկարողանա ղեկավարել համայնքը
- Առուշ Առուշանյան. Պետք է նախ լուծենք ներքին թշնամու խնդիրը, նոր արտաքին
- Առո՜ւշ, Առո՜ւշ. Դատարանի դիմաց հավաքվածներն այսպես դիմավորեցին ազատ արձակված Առուշանյանին
- Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից