Կհայտնվենք նույն իրավիճակում, ինչ Փառուխում. Օհանյանը՝ Երասխի հատվածում ետ քաշվելու առաջարկի մասին
«Հայկական շահերից չէր բխում պայմանավորվածության համաձայն հայկական դիրքերը Քարագլխից ու հարակից տարածքներից հանվեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ զարմանում է այն մարդկանց վրա, որոնք չեն հասկանում, թե ինչ է ադրբեջանական խորամանկությունը. «Արցախյան ազատամարտի ամբողջ պատմությունն է ցույց տվել, բացի վերջին պատերազմից, որ բոլոր մարտական ընդհարումներից հետո նրանք են խնդրել կանգնեցնել պատերազմը, այնուհետև վերախմբավորվել են և նոր սադրանքների են դիմել: Այդ առումով 100 տոկոսով համոզված չլինելով, որ նրանք հետ կքաշվեն, որևէ այդպիսի քայլի չպետք է գնային: Մանավանդ, որ Փարուխ, Խրամորթ գյուղերը սահմանամերձ բնակավայրեր են: Սա մեծ սխալ է»։
Դիտարկմանը, որ ռուսական կողմն է այդպիսի առաջարկությամբ հանդես եկել, Ս. Օհանյանն ասաց. «Եթե ինչ-որ կողմ հանդես է եկել նման առաջարկությամբ, նախ պետք է իրենցից հարցնել, տեղյակ չեմ այդ առաջարկությունից: Բայց միաժամանակ պետք է հասկանալ, որ երբ մենք գտնվում ենք սահմանային իրավիճակում, ցանկացած հետքայլի դեպքում, երբ դու տեսնում ես, որ հետ չի քաշվել, նույնիսկ քո հետ քաշվելուց պետք է պահպանես քո կարողությունները, որ արագ նորից հակառակ գործողությունն անես ու նորից գնաս, նստես սկզբնական դիրքերում»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը՝ «մասնավորապես, Երասխի հատվածի հետ կապված այդպիսի առաջարկ ենք արել, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», նա ասաց. «Խորհուրդ եմ տալիս Հայաստանի իշխանություններին կուրորեն չգնալ թուրք-ադրբեջանական խաբկանքի մեջ։ Ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում, երբ այդ տարածաշրջանում որևէ մի գործողություն չի արվում սահմանագծում ու սահմանազատում իրականացնելու համար։ Մենք նորից այդ տարածքներում հայտնվելու ենք նույն իրավիճակում, ինչ Փառուխում»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ. Ադրբեջանն իր զինված ուժերը դուրս է բերել Փառուխ բնակավայրից
- ՌԴ ՊՆ. Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտվել են
- Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է ագրեսիվ գործողությունների, ՊԲ-ն դիմում է համարժեք գործողությունների` առաջխաղացումը կասեցնելու նպատակով. ԱՀ ՊՆ
- «Արցախի Հանրապետության Փառուխ համայնքում վճռվում է Արցախի ճակատգիրը․ Թագուհի Թովմասյան
- Ադրբեջանի՝ «Bayraktar TB-2» կիրառման հետևանքով զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող
- Այն, որ Արցախում այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան