Վրաստանի բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ
Վրաստանի իշխանությունների որոշմամբ մարտի 28-ից չեղարկվում են կորոնավիրուսային որոշ սահմանափակումներ, գրում է Jnews-ը։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մարտի 28-ից, վերացվում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում սահմանված սահմանափակումների մի մասը։
1. Սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտային, մշակութային կամ այլ՝ այդ թվում՝ սոցիալական միջոցառումների քանակական սահմանափակումները հանվում են:
2. Հեռավար աշխատողները կվերադառնան գրասենյակներ:
3. Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք երկիր են վերադառնում առանց «PCR» թեստի, պարտադիր ինքնամեկուսացման պարտավորությունը վերացվում է։
4. Պատվաստումների խրախուսման ծրագիրը պահպանվում է:
5. Մարտի 28-ից Վրաստանի բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ:
Համակարգող խորհրդի սահմանած սահմանափակումները երկրում գործում են արդեն մի քանի ամիս։
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականները պարզել են, որ ծաղկափոշին մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու վտանգը
- Ի՞նչ անալիզներ են պետք հանձնել կորոնավիրուսից հետո. Բժշկի խորհուրդները