Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12%-ով։ Միաժամանակ, փետրվար ամսվա ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ կազմել է 6%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ փետրվարի համեմատ՝ 9%:
Ըստ Վիճկոմիտեի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է էլեկտրաէներգիայի ճյուղում։ Մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա հունվար-փետրվարին աճել է 21.9%-ով, 2021թ-ի փետրվարի համեմատ՝ 25.1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 10.3%-ով։
Հունվար-փետրվարին շինարարության ծավալն աճել է 4.9%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 20.1%-ով։
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա այս տարվա երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.2%-ով: Սպառողական գները ևս նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել են 6.8%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52.4%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 40.1%-ով, իսկ ներմուծումը՝ 60.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում