Բելգիան արտաքսել է 21 ռուս դիվանագետի
Բելգիան արտաքսում է 21 ռուս դիվանագետների՝ իբր լրտեսության կամ Թագավորության անվտանգությանը վտանգի ենթարկելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է տեղական Belga գործակալությունը՝ վկայակոչելով արտգործնախարար Սոֆի Վիլմեսին, գրում է ՏԱՍՍ-ը։
Ընդորում, ինչպես նշում է գործակալությունը, Մոսկվայի հետ դիվանագիտական ուղիները բաց են մնում:
Բելգիան այլ մանրամասներ չի հայտնում, սակայն ռուս դիվանագետների արտաքսման մասին լուրերը կապում է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։
Բելգիայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Անտվերպենում ՌԴ դեսպանատան, առևտրային ներկայացուցչության և գլխավոր հյուպատոսության 21 աշխատակցի արտաքսումը Թագավորությունից: