Ռուսաստանը չի բացառում, որ Էրդողանը Ստամբուլում կարող է բարձրացնել ԼՂ թեման. ՏԱՍՍ
Ռուսական կողմը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցությունների նպատակով Ստամբուլ ժամանած Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման ժամանակ կարող է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ ռուսական աղբյուրը։
«Եթե միայն Էրդողանի կողմից, <...> դա չի վերաբերում ուկրաինացիներին, բայց նա կարող է փորձել քննարկել դա մեզ հետ (Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման թեման-ՏԱՍՍ)։ Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ժամանակը բավարար կլինի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կայանալու է հերթական բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Ռիա նովոստին գրել էր, որ բանակցողներն արդեն Ստամբուլի Դոլմաբահչե պալատում են։ Այնտեղ է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով առանձին կհանդիպի Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հետ մինչև հիմնական գործընթացի սկսվելը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկու միջև
- Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ. Արցախի տեղեկատվական շտաբ
- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլում են
- Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում. Տեղեկատվական շտաբ
- Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Ստամբուլում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում կազմակերպել
- ՌԴ ՊՆ. Ադրբեջանն իր զինված ուժերը դուրս է բերել Փառուխ բնակավայրից
- ՌԴ ՊՆ. Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտվել են
- Հարութ Սասունյան. Էրդողանը շահագործում է ուկրաինական պատերազմը՝ առաջ մղելու համար Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը
- Էրդողանի ու Ալիևի 4 ժամանոց քննարկման թեմաներից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին