Լուկաշենկո. ԱՊՀ ՄԽՎ-ն կնպաստի Եվրասիա աշխարհամասում խաղաղությանն ու անվտանգությանը
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (ՄԽՎ), որը լայն ճանաչում է ձեռք բերել որպես միջազգային հեղինակավոր խորհրդարանական կազմակերպություն, կշարունակի նպաստել Եվրասիա աշխարհամասում խաղաղության և անվտանգության պահպանմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Ալմա Աթայում կազմակերպության 30-ամյակի կապակցությամբ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հանդիսավոր նիստի մասնակիցներին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում, որն ընթերցել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետական խորհուրդի նախագահ Նատալյա Կոչանովան:
«Վերջին տարիներին ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովը (ՄԽՎ) լայն ճանաչում է ձեռք բերել որպես հեղինակավոր միջազգային խորհրդարանական կազմակերպություն, որը կարևոր դեր է խաղում հետխորհրդային տարածքում երկխոսության զարգացման գործում»,-նշել է Բելառուսի նախագահը։ Նրա խոսքով, ԱՊՀ ՄԽՎ-ի հովանու ներքո իրականացվող մարդասիրական ծրագրերի շնորհիվ ԱՊՀ ժողովուրդների եղբայրական հարաբերություններն ամրապնդվում են, պահպանվում է նրանց պատմական ընդհանրությունը։
«Համոզված եմ, որ ԱՊՀ ՄԽՎ-ն կշարունակի նպաստել մեր երկրների և ժողովուրդների միջև համապարփակ փոխգործակցության զարգացմանը, Եվրասիա մայրցամաքում խաղաղության և անվտանգության պահպանմանը»,-ընդգծել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ի օրենսդրությունը ծառայում է որպես վստահելի ուղեցույց կարգավորող իրավական ակտերի պատրաստման, ազգային օրենսդրության մերձեցման և ներդաշնակեցման, ինչպես նաև աշխարհամասում միասնական իրավական տարածքի ձևավորման գործում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները