Ուիլ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել «Օսկար»-ի հաղորդավարից
Դերասան Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավար Քրիս Ռոքին հարվածելու համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Բռնությունը ցանկացած ձևով թունավոր է և կործանարար: Արարողության ժամանակ իմ պահվածքն անընդունելի է և աններելի», - նշված է Սմիթի Ինսթագրամում տեղադրված հայտարարության մեջ։
Նա նշել է, որ իր հասցեին կատակներ լսելը դերասանի աշխատանքի մի մասն է, սակայն կնոջ առողջական վիճակի մասին խոսակցությունը նրա մոտ առաջացրել է հուզական արձագանք, որը նա չի կարողացել զսպել։
«Ես ուզում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել քեզնից, Քրիս: Ես չափերն անցա, սխալվեցի։ Ես ամաչում եմ, և իմ գործողությունները չեն արտացոլում այն մարդը, որը ցանկանում եմ լինել: Սիրո և բարության աշխարհում բռնության համար տեղ չկա»,- գրել է Սմիթը:
Նա ներողություն է խնդրել ամերիկյան կինոակադեմիայից, շոուի կազմակերպիչներից և բոլոր ներկաներից, ինչպես նաև ամբողջ աշխարհի հեռուստադիտողներից: Սմիթը եզրափակել է հրապարակումը ներողություն խնդրելով Ուիլյամս ընտանիքից և «Ռիչարդ արքա» ֆիլմի վրա աշխատած թիմից, ում հետ աշխատանքը արձանիկ է բերել դերասանին։
Սմիթը արժանացել է Օսկարի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ արքա» ֆիլմի համար։
Ուիլ Սմիթը Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ պաշտպանել էր իր կնոջ պատիվը: Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ հաղորդավար Քրիս Ռոքը կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։
Հարակից հրապարակումներ`
- «Օսկար 2022». Տարվա լավագույն ֆիլմը, դերասանն ու դերասանուհին
- Դերասան Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկար»-ի հաղորդավարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան