Չալաբյան. Հորդորում եմ պարոն Առուշանյանին և նրա թիմին՝ չբավարարվել միայն ազատության դուրս գալով
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Երեկ Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանը առաջին ատյանի դատարանի կողմից ազատ արձակվեց, և համատարած ցնծությամբ դիմավորվեց իր համաքաղաքացիների և աջակիցների կողմից։ Ես սրտանց շնորհավորում եմ պարոն Առուշանյանին և նրա բոլոր աջակիցներին, և համարում, որ նրա ազատության դուրս գալը կարևոր քայլ է՝ մեր բոլորիս ոտնահարված իրավունքների վերականգնման համար պայքարում։
Միևնույն ժամանակ, ուշադիր ուսումնասիրելով դատարանի վճիռը, ես պետք է ցավով արձանագրեմ, որ այն չի արդարացրել պարոն Առուշանյանին, այլ համարելով նրան մեղավոր ՔՕ մի շարք հոդվածներով, դատապարտել է նրան պայմանական ազատազրկման, տուգանքի, և որն առավել անհեթեթ է՝ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու 5 տարով արգելանքի, դրանով փորձելով հետին թվով զրկել Գորիսի բնակչությանը իր կատարած օրինական և արժանապատիվ ընտրությունից։
Այս պայմաններում, ես հորդորում եմ պարոն Առուշանյանին և նրա թիմին՝ չբավարարվել միայն ազատության դուրս գալով, բողոքարկել այս անհեթեթ որոշումը վերադաս դատական ատյաններում, ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրական դատարան, և հասնել ոչ միայն իրական արդարադատության կոնկրետ անձի համար, այլև ստեղծել նախադեպ՝ ապագայում ցանկացած իշխանության կողմից այսպիսի խայտառակ հետապնդումներ որևէ մեկի նկատմամբ թույլ չտալու նպատակով։ Պատրաստ եմ ոչ միայն խոսքով զորակցել, այլ գործնական աջակցել պարոն Առուշանյանին՝ մեր բոլորիս համար իրական արդարադատության հասնելու գործում, մինչ այդ ևս մեկ անգամ շնորհավորում եմ նրան՝ ազատության դուրս գալու կապակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Այդ պատիժը չի գործելու մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը․ Վարդևանյանը՝ Առուշանյանի ՏԻՄ ղեկավար պաշտոնից զրկելու մասին
- Ալեքսանյան. Առուշանյանի նկատմամբ հետապնդումն ուներ մի նպատակ, որ նա չկարողանա ղեկավարել համայնքը
- Առուշ Առուշանյան. Պետք է նախ լուծենք ներքին թշնամու խնդիրը, նոր արտաքին
- Առո՜ւշ, Առո՜ւշ. Դատարանի դիմաց հավաքվածներն այսպես դիմավորեցին ազատ արձակված Առուշանյանին
- Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց
- Էրիկ Ալեքսանյան. Առուշ Առուշանյանի գործով դատավարությունը քաղաքական է և վերջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան