Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
Ռուսաստանը չի նախատեսում հարվածներ հասցնել կամ ներխուժել ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, քանի դեռ նրան չեն ստիպել դա անել: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք չենք ցանկանում մտածել այդ մասին»,-ասել է նա ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է նման իրավիճակ ստեղծվել։
Պեսկովը բացատրել է, որ «այն չի լինի, եթե դա արվի փոխադարձության պայմաններով», այսինքն՝ «եթե ՌԴ-ին չստիպեն դա անել»։
Նա անհանգստացնող է որակել ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը Ռուսաստանի սահմաններին՝ չնայած այդ մտահոգությունների մասին Ռուսաստանի բազմաթիվ նախազգուշացումներին: Նույնը վերաբերում է Ուկրաինայի՝ դաշինքին միանալու հեռանկարներին։ Ընդ որում, դաշինքը շարունակել էր դա անել «ժպիտով և աստիճանաբար», նույնիսկ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից առաջ՝ սպառնալով Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը։
ՆԱՏՕ-ն, ըստ Պեսկովի, «ոչ թե համագործակցության և անվտանգության մեքենա է, այլ՝ առճակատման մեքենա»։
Նա ասել, որ Ռուսաստանը ներկայումս գտնվում է պատերազմին համարժեք իրավիճակում, եթե հաշվի առնեն տնտեսությունն ու համաշխարհային առևտուրը, և նա ստիպված է հարմարվել նման իրավիճակին։
«Այս պայմանները թշնամական են մեր նկատմամբ: Մենք զգում ենք, որ պատերազմում ենք»,-ասել է ՌԴ նախագահի խոսնակը՝ պարզաբանելով, որ դա Արևմուտքի գործողությունների արդյունքն է Ռուսաստանի դեմ, որը «պատերազմ է մղում առևտրի և տնտեսության ոլորտում»։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին հայտնել է, որ Էրդողանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները
- Ռուսաստանի գործողությունների դեմ ՆԱՏՕ-ի քայլերը` ըստ փորձագետների
- ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն բացառում, որ Բելառուսը կարող է շուտով հարձակվել Ուկրաինայի վրա
- ՆԱՏՕ-ն չի պլանավորել ռազմական միջամտություն իրականացնել Ուկրաինայի իրադարձություններում․ Օլաֆ Շոլց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան