Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի կողմից ներկայացված գրավոր առաջարկներին
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը հասկանում են, թե ինչպես գնալ փոխզիջման, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մենք պատրաստ ենք դիտարկել այն առաջարկները, որոնք մեզ ուղարկել է Ուկրաինան։ Մեր առաջարկը կտանք, իհարկե, Ուկրաինան դրանք ուներ ի սկզբանե, բայց հիմա հասկանում ենք, թե ինչպես պետք է գնանք փոխզիջման»,- ասել է Մեդինսկին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից։
«Մենք գրավոր առաջարկներ ենք ստացել Ուկրաինայից, որոնք հաստատում են չեզոք և ոչ միջուկային կարգավիճակ ունենալու իրենց ցանկությունը՝ հրաժարվելով արտադրել և տեղակայել զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զենքեր, այդ թվում՝ քիմիական եւ մանրէաբանական, և արգելել օտարերկրյա ռազմաբազաների և զորքերի առկայությունը»,- ավելի վաղ հայտնել էր Մեդինսկին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից
- Շոյգու. Ուկրաինայի բանակը էական կորուստներ է կրել, օդուժը և հակաօդային պաշտպանությունը գրեթե ոչնչացվել են
- Ուկրաինայում ռուսական բանակի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տվյալների հավաքագրման աշխատանքները սկսվել են
- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլում են
- CNN. ԱՄՆ-ի և ուկրաինացի զինվորականները Լեհաստանում համագործակցում են զենքի մատակարարման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին