Իրավունք 11:43 29/03/2022 Հայաստան

Սամվել Ալեքսանյանի՝ ինքնակամ կառուցած տան ճակատագիրը

Գործարար Սամվել Ալեքսանյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Լֆիկ Սամո» մականունով, երեք հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետարանի որոշումներն ու օրինականացել պետական սեփականություն հանդիսացող հողամասերում իր կողմից կառուցված ինքնակամ շինությունները։

Քաղաքապետարանը որոշել է չօրինականացնել հայտնի գործարարին պատկանող ինքնակամ շինությունները։ Վարչական դատարան հայցերը ներկայացվել են 2020-ին՝ մայիսի 25-ին ու սեպտեմբերի 16-ին։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ ինքնակամ շինությունները չեն օրինականացվելու։

«Ես ենթադրում եմ, որ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանում ինչ-որ բան են խոսք տալիս այդ մարդկանց։ Ես ձեզ հիմա պաշտոնապես հայտարարում եմ, ինքնակամ կառույցները չենք օրինականացնելու, պրծավ»,-ասաց Հրաչյա Սարգսյանը, երբ փրկարար ծառայության ներկայացուցիչը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում ինքնակամ շինությունների մասին 4 ահազանգ են ստացել։

Այս հայտարարությունից հետո Panorama.am-ը սկսեց ուսումնասիրել, թե ի՞նչ ճակատագրի են արժանացել չօրինականացված ինքնակամ շինությունները։

Սամվել Ալեքսանյանը պետական սեփականության հանդիսացող  մոտ 9 հա հողատարածքում ինքնակամ շինություններ է կառուցել

2020 թ. սեպտեմբերի 16-ին  Երևանի քաղաքապետը կայացրել է «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող ինքնակամ կառույցները քանդելու պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու մասին» որոշումը։ Դրա ներքո ստորագրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։



Իրավական այս ակտից պարզ է դառնում, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասում Սամվել Ալեքսանյանի կողմից դեռ 2005-ին իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ։

Նախկին քաղաքապետը որոշել է՝ չօրինականացնել ինքնակամ կառուցված շենք-շինությունները, հանձնարարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հարևանությամբ կառուցված ինքնակամ շենք-շինություններն ու ապօրինի տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը:

Ըստ քարտեզի, ենթադրվում է, որ խոսքը Սամվել Ալեքսանյանի առանձնատան մասին է։



Մարությանի որոշումից 9 օր անց Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը, որը 2020-ի դեկտեմբերին ընտրվեց փոխքաղաքապետ,  ֆեյսբուքյան իր էջում մի նկար է հրապարակում ու գրում.

«Այս նկարում երևացող շինությունները կառուցվել են ապօրինաբար՝ զավթելով Դալմայի այգիների պահպանվող տարածքում ներառված, մոտ 9 հա անտառային նշանակության պետական հողեր։«Դրանք «աննկատ» կառուցվել ու մոտ 15 տարի մայրաքաղաքի մեջ անհետևանք կանգնած են մնացել։

Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է կայացրել շինությունները քանդելու և պետական հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու մասին: Որոշումը բողոքարկել է ինքնակամ կառույցներն իրականացրած անձը՝ Սամվել Ալեքսանյանը»։


Որոշումը կայացնելուց երկու օր անց՝ սեպտեմբերի 18-ին Սամվել Ալեքսանյանը հայց է ներկայացնում վարչական դատարան  Երևանի քաղաքապետի 16.09.2020թ. թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված նյութերի համաձայն, դատավոր Ռուզաննա Ազրոյանը 2021թ. ապրիլի 30-ին բավարարում է Ալեքսանյանի հայցը։ Քաղաքապետարանը դիմում է վերաքննիչ դատարան՝ նշելով, որ հայցի դեմ առարկում է ամբողջությամբ:

2022 թվականի փետրվարի 2-ին Վերաքննիչ դատարանը (հետևյալ կազմով՝ նախագահող դատավոր Քրիստինե Մկոյան, դատավոր Արման Թովմասյան, դատավոր Արթուր Առաքելյան) քաղաքապետարանի բողոքը մերժել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ։

Քաղաքապետարանն այս տարվա  մարտի 4-ին դիմել է վճռաբեկ դատարան՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ։ Գործը ստացվել է մարտի 23-ին, զեկուցող դատավորն է Գոռ Գագիկի Հակոբյանը։

Նույն հասցեի ինքնակամ կառույցի ու պարիսպի քանդման որոշման դեմ ևս Ալեքսանյանը հայց է ներկայացրել

Մինչ այդ՝ 2020թ. մայիսի 25-ին հայտնի գործարարը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել  քաղաքապետարանի 15.05.2020 թվականի թիվ Վ-19/5 որոշումը։

Ըստ Դատալեքսում հրապարակված նյութերի, քաղաքապետարանը հայցվորին առաջարկել է քանդել Շրջանային փողոց 102/4 հասցեի ետնամասում վերջինիս կողմից ինքնակամ կառուցված քարե շինությունները և պարիսպը, պահանջը չկատարվելու դեպքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն, կկազմվի համապատասխան արձանագրություն:

Ըստ հայցվորի, առնվազն 05.03.2020 թվականի դրությամբ պատասխանողը տեղյակ է եղել ենթադրյալ իրավախախտման մասին, հետևաբար, ՎԻՎ Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Օրենսգրքի 48-րդ հողվածով սահմանված իրավախախտման համար հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը կարող էր կայացվել առավելագույնը մինչև 05.05.2020 թվականը, մինչդեռ, վիճարկվող վարչական ակտը կայացվել է 15.05.2020 թվականին:

Պատասխանողը հայտնել է, որ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան աշխատակցի կողմից 05.05.2020 թվականին կազմվել է թիվ 034038 արձանագրությունը, համաձայն որի՝ քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից թույլ է տրվել օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում, այն է՝ վերջինիս կողմից Շրջանային փողոցի հ. 102/4 հասցեի ետնամասում, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, ինքնակամ զավթվել է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը:

Նշվածի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակագմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 15.05.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-19/5 որոշմամբ քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի նկատմամբ, Օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, կիրառվել է վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամ գումարի չափով:

«Պատասխանողը գտնում է, որ հայցն անհիմն է և խնդրել է այն մերժել ամբողջությամբ»,-տեղեկանում ենք Դատալեքսից։

Դատավոր Մերի Համբարձումյանը հոկտեմբերի 27-ին մերժել է Ալեքսանյանի հայցը։ Նոյեմբերի 23-ին Ալեքսանյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ վարչական դատարան։ Որոշումը կհրապարակվի ապրիլի 13-ին՝ ժամը 17։15-ին։

Ալեքսանյանը պահանջում է օրինականացնել ինքնակամ շինությունները։

2020-ի մայիսի 25-ին Ալեքսանյանը ևս մեկ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով ք.Երևան, Շրջանային 102/4 հասցեի ետնամասում գտնվող Սամվել Ալեքսանյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով։

Հայցվորը նշել է՝ գտնում է, որ «հայցվորի կողմից կառուցված հիշյալ ինքնակամ շինությունները չօրինականացնելու համար վերը նշված կարգով սահմանված հիմքերն առկա չեն, ուստի գտնում է, որ դրանք ենթակա են օրինականացման:

Ելնելով վերոգրյալից` խնդրել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի N 912-Ն որոշմամբ   սահմանված կարգով օրինական ճանաչել ք. Երևան, Շրջանային փողոց 102/4 հասցեի ետնամասում գտնվող Սամվել Ալեքսանյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունները»։

Պատասխանողը հակադարձել է՝  գրությամբ հայցվորին հայտնվել է, որ քննարկման առարկա հանդիսացող շինություններով ծանրաբեռնված հողամասերի գերակշիռ մասն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ուստի քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դրանք ենթակա չեն օրինականացման:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.03.2020 թվականի հ. 18-06/270 եզրակացության համաձայն` Շրջանային փողոցի հ.102/4 հասցեին կից գտնվող պետական սեփականություն հանդիսացող 7.69 հա և 1.04 հա հողատարածքները ՀՀ կառավարության 27.03.2003 թվականի «Երևանի Դալմայի այգիների պահպանման ենթակա հողերի սահմանների և նպատակային նշանակության փոփոխության մասին» հ.1941-Ա որոշման համաձայն ընդգրկված են անտառային նշանակության հողերում, իսկ ինչ վերաբերում է համայնքային սեփականություն հանդիսացող 0.73 հա և 0.28 հա հողատարածքներին, ապա քննարկվող հողատարածքներում շինություններ առկա չեն, ուստի օրինականացման գործընթաց ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման շրջանակներում չի կարող քննարկվել:

Դատավոր Ս. Հավոկիմյանն այս տարվա փետրվարի 24-ին բավարարել է Սամվել Ալեքսյանյանի հայցը։ Քաղաքապետարանը դիմել է Վերաքննիչ դատարան...

Ի դեպ, քաղաքապետարանի դեմ ներկայացրած հայցեր ունի նաև Սամվել Ալեքսանյանի կինը։ Պահանջը նույն է՝ նրա կողմից ինքնակամ կառուցված շենքերը և շինություները օրինական ճանաչելուն պարտավորեցնելը։ Այս  անգամ այդ շինությունները Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Փարվանա» ռեստորանի մոտ են։

Դատական այդ վեճերի մասին՝ հաջորդ հրապարակման մեջ։

 Panorama.am-ը գրավոր հարցում է ուղարկել քաղաքապետարան՝ հետաքրքրվելով, թե քանի՞ ինքնակամ կառույցի օրինականացման դիմում է ստացել քաղաքային իշխանությունը, չօրինականացնելու դեպքում ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց և այլն։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}