Վահան Թումասյան. Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու է նման կարևոր նախաձեռնությանը դեմ քվեարկել ՔՊ-ն
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը գրում է.
«Լավին՝ լավ, վատին՝ վատ...
Այսօր Գյումրու ավագանին, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդի առաջարկությամբ, որոշում է կայացրել գումար հատկացնել, որպեսզի Սուրբ Զատիկի տոնը համաքաղաքային միջոցառման վերածվի: Գյումրու նման քաղաքին ազգային տոներ շատ են անրհրաժեշտ, չեմ ուզում ինձ համար պաշտելի քաղաքի համար վատ բան ասած լինել, այնուամենայնիվ հրաշալի մշակույթ և ճարտարապետություն ունեցող քաղաքը, շարունակում է մի տեսակ տխուր մնալ 88-ի աղետից հետո...:
Անկեղծ ասած ես այդպես էլ չհասկացա, թե ինչու է նման կարևոր նախաձեռնությանը դեմ քվեարկել ՔՊ-ն, բայց նրանք հաստատ ճիշտ չեն վարվել...
Առավել ևս այդ տոնը կարելի լավ առիթ դարձնել Գյումրիում ձմռան ամիսներների պարտադիր դադարից հետո տուրիստական սեզոնի բացման և դրա խթանման համար:
Այնուամենայնիվ ուզում եմ ողջունել Գյումրու քաղաքապետարանի որոշումը և իմ բարեկամներին և ընկերներին ևս հրավիրել Գյումրի, ուր ապրիլի 17-ին՝ ժամը 11: 00-ին, Յոթ Վերք եկեղեցուց կմեկնարկի Սուրբ Զատկի արարողությունը, այնուհետև Սուրբ Պատարագին կհաջորդի հավկիթախաղն ու ժողովրդական համերգը՝ Վարդանանց հրապարակում»։