Պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց նույնականացման նպատակով 100 բարդ փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդներ
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհայտ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ շփումների գերակայությունները:
Արգիշտի Քյարամյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց նույնականացման նպատակով՝ թվով 100 բարդ փորձանմուշների` Նիդերլանդներում լրացուցիչ հետազոտության, ԴՆԹ թեստավորման և գենետիկական բնութագրեր ստանալու աջակցության համար։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովման հարցում:
Քեթրին Բոմբերգերը ներկայացրել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներն ու ներկա առաջնահերթությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ և պայմանավորվել են ծավալել առավել ընդլայնված փոխգործակցություն:
Ավելի վաղ ՔԿ-ից Panorama.am-ին հայտնել էին, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 3822 անձանցից 1431-ի ինքնությունը պարզվել է իրականացված դատագենետիկական փորձաքննությունների արդյունքներով: Զոհված 3822 անձանցից շուրջ 100-ի հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները։
Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը 21.03.2022թ. դրությամբ կազմում է 3822 անձ, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր․ ՊՆ
- ՔԿ. Անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան