Վառելիքի թանկացման պատճառով Բարսելոնայում ճանապարհներ են փակվել
Տրանսպորտի ոլորտի աշխտաողները երեքշաբթի օրը կրկին փակել են Բարսելոնայի Ronda Litoral մայրուղին՝ ի նշան վառելիքի թանկացման դեմ բողոքի, գրում է «Ռիա նովոստի»-ին՝ հղում անելով Europa Press գործակալությանը։
Իսպանիայում բենզինի և դիզվառելիքի գինը ռեկորդներ է գրանցում նավթի համաշխարհային գների բարձրացման պատճառով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ռուսական նավթի գնումից հրաժարվելու ցանկության ֆոնին:
Նշվում է, որ ավտոճանապարհը ցուցարարների կողմից փակվում է արդեն հինգերորդ աշխատանքային օրն անընդմեջ: Տեղական ժամանակով ժամը 9.00-ին սկսված ակցիային մասնակցում է մի քանի տասնյակ մարդ, ցուցարարների ստույգ թիվը չի նշվում։
Բարսելոնայի տրանսպորտի պաշտպանության ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Միգել Անխել Մակեդան ասել է, որ բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ տրանսպորտի նախարար Ռաքել Սանչեսը «ուշքի չի գա»։ Նրա խոսքով, «ամեն ինչ մնում է իր տեղում», չնայած անցյալ շաբաթ ավտոմոբիլային տրանսպորտի պետական կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ վառելիքի գնի իջեցման վերաբերյալ:
Ուրբաթ օրը Իսպանիայի կառավարությունը համաձայնվել է փոխհատուցել 20 եվրո ցենտ մեկ լիտր բենզինի կամ դիզելային վառելիքի արժեքի համար, օգնության ընդհանուր գումարը գնահատվում է 600 միլիոն եվրո։
Ավելի ուշ, Սանչեսի հետ հանդիպումից հետո, գործադուլավորների առաջնորդը՝ Տրանսպորտի պաշտպանության ազգային պլատֆորմի ղեկավար Մանուել Էրնանդեսը, ասել է, որ իսպանական փոխադրողները կշարունակեն գործադուլը, որը պայմանավորված է վառելիքի գների բարձրացմամբ՝ չնայած կառավարության առաջարկած միջոցառումներին։ Նա նշել է, որ առաջարկվող միջոցառումները բավարար չեն, իշխանություններից պահանջել են նոր՝ թեկուզ ժամանակավոր, լրացուցիչ լուծումներ առաջարկել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան