«Փաստ». Կառավարության գործունեությունը ուղղակիորեն նպաստում է գնաճին. Մասնագետ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Հայաստանում գնաճն անկառավարելի ու շարունակական է, նույնիսկ անզեն աչքով է նկատելի: Մասնագետները դրա համար ներկայացնում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, որպես պատճառներից մեկը, նշում է կառավարության գործունեությունը, որը, նրա կարծիքով, ուղղակիորեն նպաստում է գնաճին:
«Վերջերս հենց կառավարության ղեկավարը խոսեց հնարավոր վատ հետևանքների մասին: Այդ մի խոսքը բավարար էր, որ մարդիկ նետվեն խանութներ ու ինտենսիվ առևտուր անեն: Բնականաբար, բիզնեսը նման պահանջարկի դեպքում շահագրգռված էր լինելու արհեստականորեն գները բարձրացնել: Կառավարությունները պետք է ուշադիր լինեն արտահայտությունների մեջ, ավելի շատ պետք է հույս տան, ապագայի հանդեպ կանխատեսելիության ու կայունության թեզերով հանդես գան:
Խոսքը այս կառավարության մասին չէ, խոսքն ընդհանրապես՝ դասական գործելաոճի մասին է: Իսկ այս կառավարությունը լրիվ հակառակն է անում և դրանով ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա: Վերջին գնաճի մեծ մասը հենց կառավարության չկշռադատված հայտարարությունների ու քայլերի արդյունքն էր»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը: Մեր զրուցակիցը բարձրաձայնում է նաև մեկ այլ սուբյեկտիվ գործոնի մասին. խոսքը սպեկուլ յացիայի մասին է:
«Սովորաբար նման վիճակում սպեկուլ յանտները միշտ գլուխ են բարձրացնում: Սպեկուլ յացիա է տեղի ունենում և՛ ապրանքների, և՛ փողի շուկայում: Բնականաբար, սպեկուլ յացիան ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա»,-ասում է Սարգսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին